ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Հնդկական տիեզերական սարքը սկսել է իր 300-օրյա ճանապարհորդությունը դեպի Մարս

Հնդկական տիեզերական սարքը սկսել է իր 300-օրյա ճանապարհորդությունը դեպի Մարս
02.12.2013 | 13:15

ՈՒսումնասիրող ապարատը ճանապարհ է ընկել երեկ: Այն Կարմիր մոլորակ կհասնի հաջորդ տարվա սեպտեմբերին:
Տիեզերական ապարատը հաջողությամբ դուրս է եկել Երկրի ուղեծիր ժամը 0:49-ին: Ինչպես ակնկալվում է, հետաքննող սարքը Կարմիր մոլորակ կհասնի հաջորդ տարվա սեպտեմբերին: Մարսի մթնոլորտի և մակերևույթի ուսումնասիրության համար կպահանջվի վեց ամիս:
Տիեզերական տարածքն ուսումնասիրող սարքն առաջինն է Հնդկաստանի պատմության մեջ: Նրա արձակման համար կիրառվել է PSLV հրթիռը: Գործարկվել է նոյեմբերի 5-ին, մշակվել է Հնդկաստանի տիեզերական գործակալությունում:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին, NASA-ի «Հետաքրքրություն» ռոբոտը բարեհաջող հասել է Մարս և սկսել ուսումնասիրել նրա Gale խառնարանի մակերեսն ու տարածքը:
Բացի այդ, NASA-ն 2020 թ պլանավորում է Կարմիր մոլորակ ուղարկել ավտոմատ մեքենա, որի կառուցվածքը նման է «Հետաքրքրությանը»: Նոր սարքը կդառնա դեպի Մարս առաքելությունների ամերիկյան բազմամյա ծրագրի կարևոր մասը: Դրա հիմնական նպատակն է չվերթի փորձարկումը, որը նախատեսվում է 2030 թվականին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ